Կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ՝ կրկին ավելացել է հանգիստն արտերկրում անցկացնել ցանկացող քաղաքացիների թիվը։
Հայերի շրջանում ամենապահանջված ուղղությունները, որոնք համեստաբար նաև մատչելի են, մնում են Եգիպտոսը, Դուբայը, Թունիսը։
Radar Armenia-ն փորձել է պարզել՝ ամենապահանջված ուղղություններից որոնք ինչ արժեք ունեն։
Ստորև ներկայացված են 2 անձի համար մեկշաբաթյա հանգստի մոտավոր արժեքները՝ հիմնվելով տարբեր տուրիսատական ընկերությունների առաջարկների վրա.
- Շրի Լանկա` 2500 եվրո
- Մալդիվներ` 3500 եվրո
- Թունիս` 1600-1900 եվրո
- Իսպանիա` 1700 եվրո
- Իտալիա` 900 եվրո
- Հունաստան` 900 եվրո
- Դուբայ` 2000-2500 դոլար
- Եգիպտոս՝ 1400-1600 դոլար
Եվրոպական երկրներ այցելելու համար պահանջվում է շենգենյան վիզա։ Ազգային վիզա պահանջող երկրներից է Կիպրոսը, որը մեծ պահանջարկ ունի։ Դուբայը նույնպես վիզա է պահանջում, որը տրվում է մի քանի օրում։
Հայերը հանգստի համար սկսել են հաճախակի նախընտրել նաև Բալին, Զանզիբարը, Թայլանդը։ Բալին և Թայլանդը պահանջում են վիզա։
Ամենապահանջված ուղղություններից է նաև հարևան Վրաստանը, մասնավորապես ծովափնյա քաղաքները, որտեղ 5-7-օրյա հանգիստը սկսվում է 200 դոլարից։
Մարիամ Սարգսյան