Հասարակություն

Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել է հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը

Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։