Հասարակություն

Դատավոր Տիգրան Սիմոնյանի գործով ԲԴԽ նիստը հետաձգվեց

ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:

Դատավոր Տիգրան Սիմոնյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն ունի, քանի որ Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ է խնդրել, որոնք պատրաստվում է իր պաշտպանությունն իրականացնելու շրջանակում օգտագործել, և դեռևս չի ստացել դրանք:

Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի: