Հասարակություն

Էկվադորի քաղաքացիները Հայաստան կգան առանց վիզային ռեժիմի

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, Էկվադորի քաղաքացիները այսուհետ կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզային ռեժիմի։ 

Էկվադորն իր հերթին Հայաստանի քաղաքացիների համար է վերացրել առանց վիզայի մուտքի ռեժիմը. «Սա այմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով»,- նշված է կառավարության այսօր ընդունված որոշման հիմնավորումներում։

Որոշման ընդունմամբ կառավարությունում հույս ունեն, որ սա կնպաստի գործարար կապերի խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանը։