Հասարակություն

120 մլն դոլար դրամաշնորհ՝ ժողովրդավարության խթանման և տնտեսական անվտանգության բարելավման համար

Կառավարություն հավանություն տվեց ՀՀ-ի ն և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը 120 մլն դոլար է, որը կբաշխվի հետևյալ կերպ՝ 

68,6 մլն դոլար ժողովրդավարության խթանման համար,    

51,4 մլն դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ կարևոր համաձայնագիր է. «Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք ու քաղաքական առումով չպետք է մոռանանք խնդրի մասին, որն ունենք. ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով ու դա պետք է լինի նույնականացման քարտը, սա շատ կարևոր է, ու ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա»։