Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց համայքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում։
Ըստ այդմ, նախատեսվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում:
Դա հնարավորություն կտա իրականացման գործընթացը սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։