Հասարակություն

Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի»  ռեկտորի ընտրության արդյունքները

ՀՀ կառավարությունը հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը, որը ստացել է 17 կողմ, 2 դեմ ձայն։ Նրա մրցակիցը Հրայր Պետրոսյանն էլ ստացել էր 1 կողմ, 18 դեմ քվե։

Տիգրան Վադունցը շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար, ասաց, որ իր համար մեծ պատիվ է գլխավորել Գորիսի պետական համալսարանը։

Վադունցը ռեկտոր է ընտրվել 5 տարի ժամկետով։