Հասարակություն

Իրանը վերջին ժամանակներս ընդհանրապես դիզվառելիք ու բենզին չի վաճառում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ Իրանը վերջին ժամանակներս ընդհանրապես դիզվառելիք ու բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, ուստի դիզվառելիքի եւ բենզինի մեծ մասը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ 

Անդրադառնալով դիզվառելիքի գներին, Գևորգյանը նշեց, թե դրա վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է. «Ներկա պահին այդ ոլորտում մեր մասով խնդիրներ չեմ տեսնում։ Եթե մենք դրանք տեսնեինք, գործ կհարուցեինք»։