Վերջին տարիներին Հայաստանում ակտիվացել է ներգնա տուրիզմը։ Քաղաքացիները նախընտրում են հանգստանալ ոչ միայն արտերկրում, այլև՝ Հայաստանի հանգստավայրերում։ Տեղացիների սիրելի ուղղություններից են Դիլիջանը, Սևանը, Ծաղկաձորը, Տաթևը, Ջերմուկը։
Radar Armenia-ն փորձել է պարզել՝ ներգնա տուրիզմի դեպքում որ ուղղություններն են նախընտրում հայաստանցիները մեկօրյա և երկարաժամկետ հանգստի համար։
Այսպիսով, մեկօրյա խմբակային տուրի ամենահայտնի ուղղություններում գործում են հետևյալ արժեքները.
- Սևան-Դիլիջան-Գոշավանք-Հաղարծին-Պարզ լիճ - 6000 դրամ
- Տաթև-Խնձորեսկ-Շաքի-Արենի - 8500 դրամ
- Գառնի-Գեղարդ - 3900 դրամ
- Գյումրի - 6000 դրամ
Ինչ վերաբերում է ավելի երկարաժամկետ հանգստին, մարդիկ հաճախ ընտրում են առողջարանները։
- Ջերմուկում առողջարանային հանգիստը համեմատաբար թանկ է. 3-անգամյա սնունդ և բուժում - 2 անձի համար՝ օրական սկսած 45 հզ դրամից։
- Արզնի, Հանքավան, Դիլիջան, Սևան - 2 անձի համար՝ սկսած 25-30 հզ դրամից՝ կախված հյուրանոցային պայմաններից։
Հատկապես օտարերկրացի այցելուները հաճախ ընտրում են լեռնագնացությունը։
Հայաստանաբնակները նախընտրում են լեռնագնացության խմբակային տարբերակը, որն առավել մատչելի է։