Հունիսի 18-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվել էր օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը: Ժամը 20։00-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել մի երիտասարդի: Բաժնում պարզվել էր նրա ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 17 տարեկան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: