Հասարակություն

Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչություն

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին:

Բադասյանն այս առնչությամբ տեղեկացրել է. «Հանդիպման ընթացքում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն ղեկավար կազմի հետ քննարկել ենք համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցերն ու անդրադարձել ենք սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկել ենք նաեւ սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը։

Երկուստեք կարևորել ենք Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով»: