Հասարակություն

Այրվել է Hyundai Sonata-ի շարժիչի հատվածը, իսկ սրահը՝ մասամբ

Հունիսի 22-ին, ժամը 03։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03:34-ին։ Այրվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Շ․) շարժիչի հատվածն ու երկու անվադողերը, իսկ սրահը՝ մասամբ: