ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների, մասնավորապես «Անկանխիկ ձևով գործառնություն» (վճարում) հասկացության մեկնաբանությունների հետ կապված և շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հարկման, «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, հարկման տարբեր համակարգերի կիրառության և մի շարք այլ հարցեր։