Հասարակություն

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ձու արտադրող 5 ընկերության նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։

Ըստ ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: