Հասարակություն

Կասեցվել է Սևանի թերակղզում գործող հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։
 
2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը՝ հունիսի 20-ին տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում: