Հասարակություն

Խոշոր հարկատուների հարկերը էականորեն ավելացել են (ԹՎԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ)

2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ավելացել է հարկերի հավաքագրումը։ Մի քանի խոշոր հարկատուների վճարած հարկերը մի քանի անգամ գերազանցել են մինչհեղափոխական շրջանում արձանագրված ցուցանիշները։ 

Այսպիսով՝

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ին 2,6 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 - 18,6 մլրդ դրամ

·         2021 - 48,8 մլրդ դրամ

«Գազպրոմ Արմենիա»-ն 2021-ին վճարել է 1,2 անգամ ավելի հարկ, քան 2017-ին.

·         2017 – 39,7 մլրդ դրամ

·         2021 – 47,8 մլրդ դրամ

«Գրանդ Տոբակո»-ն 2021-ին 1,2 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 - 34,7 մլրդ դրամ

·         2021 - 42,1 մլրդ դրամ

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը 2021-ին 1,5 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 – 13,4 մլրդ դրամ

·         2021 – 20,8 մլրդ դրամ

«Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2021-ին 1.7 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 - 11,3 մլրդ դրամ

·         2021 – 20,2 մլրդ դրամ

«ՄՏՍ Հայաստան»-ը 2021-ին 1.7 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 – 9,1 մլրդ դրամ

·         2021 – 15,7 մլրդ դրամ

«Ֆլեշ»-ը 2021-ին 1,2 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 – 12,4 մլրդ դրամ

·         2021 – 15,4 մլրդ դրամ

«Թեղուտ»-ը 2021-ին 1,3 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 – 11,5 մլրդ դրամ

·         2021 – 15,3 մլրդ դրամ

«Յուքոմ»-ը 2021-ին 1,8 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 – 5.9 մլրդ դրամ

·         2021 – 10.9 մլրդ դրամ

«Ամերիաբանկը» 2021-ին 2,2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին.

·         2017 - 4 մլրդ դրամ

·         2021 – 8,8 մլրդ դրամ

Որոշ հարկատուների դեպքում հարկերի ծավալն ավելացել է 4-ից ավելի անգամ։ Օրինակ, «Մուլտի Մոթորսը» 2021-ին 4,7 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին։ «Մուլտի Գազ»-ը 2021-ին 5 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ին 5,4 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2017-ին։ «Էս ընդ Էյ Մայնինգը» 2021-ին 6,1 անգամ ավելի հարկ է վճարել, քան 2017-ին։