Հասարակություն

ՄՊՀ-ն դիզվառելիքի և ալյուրի իրացման գների վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայացրել է դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան, ինչպես նաև դրանց ազդեցությունը դիզելային վառելիքի և ալյուրի մանրածախ իրացման գների վրա թեմայով ուսումնասիրության արդյունքները։

Ըստ հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։ 

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։