Հասարակություն

«Ողբերգական դեպքի շուրջ մերկանտիլ որոշ ընդդիմադիրներ փորձում են գեներացնել շահախնդիր թեզեր»․ Վաղարշակ Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկ Ապարանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ մերկանտիլ որոշ ընդդիմադիրներ մամուլում փորձում են գեներացնել շահախնդիր թեզեր, թե իբրև Մաթևոս Ասատրյանը և իր ընտանիքի անդամները մասանկից են այդ վշտալի դեպքին։ Վերոբերյալ մերկապարանոց և սուտ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Վստահ եմ, որ իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության դեպքի բոլոր համգամանքները կպարզվեն, և քրեական գործի տրամաբանական ընթացքը կավարտվի մեղավորների դատապարտմամբ։ Ցավակցում եմ մահացածի հարազատներին, շուտափույտ կազդուրում եմ մաղթում վիրավորներին»։