Հասարակություն

«Հայաստան. ներկան և ապագան»․ միջոցառում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում

Իսպանիայում Հայաստանի դեսպանության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի համագործակցությամբ կայացել է միջոցառում՝ «Հայաստան. ներկան և ապագան» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես է եկել դեսպան Սոս Ավետիսյանը։

Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։

Դեսպանը ներկայացրել է նաև դեսպանության գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Ելույթից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Միջոցառման շրջանակներում ելույթներով հանդես են եկել նաև նույն համալսարանի դասախոսներ Ֆրանսիսկո Սուրյանը, Խուլիետա Վարդապետյան-Կաբրալը, Գոհար Խաչատրյանը։