Հասարակություն

Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։

Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

Հիմնադրամը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։