Հասարակություն

Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվել է ամենաոճայինը

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանը մասնակցել է մեծ պատվիրակությամբ։ SPIEF-2022-ի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցել է իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան Snkh ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։ 

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի  կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկը: