Հասարակություն

Կրակոցներ և սպանություն Արագածոտնի մարզում

Հունիսի 19-ին կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, հիվանդանոց են տեղափոխվել 7 քաղաքացի: 
 
Ըստ բժիշկների՝ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ:
 
Միջադեպը տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ «աղբանոցների» հարևանությամբ:

Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ։