Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Միհրան Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի քաղաքացիներ, ընկերներ, գործընկերներ, անչափ շնորհակալ եմ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր է և պարտավորեցնող։ Ոչ ոք միանձնյա և ինքնուրույն չի կարող լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են մեր երկրի ավիացիայի առջև։ Բայց ես միանգամայն համոզված եմ, որ դրանք լուծելի են, և դրա համար բոլոր նախանշանները և հիմքերն առկա են։
Հավատացա՛ծ եղեք՝ միահամուռ ուժերով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերադարձնենք և կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը և բարձր հեղինակությունը»: