ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը համատեղ, միանձնյա և համատեղ սեփականության իրավունքով 7 շարժական գույք ունի։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Խաչատրյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարագրել է.
Անշարժ գույք
- համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը ժառանգել է 2014-ին
- միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը գնել է 2010-ին
- բաժնային սեփականությամբ (1/3) բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1984-ին։ Ձեռքբերման ձևը նշված չէ
- բաժնային սեփականությամբ (1/12) բնակելի տուն Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը ժառանգել է 2020-ին
- համատեղ սեփականությամբ ավտոկայանտեղի Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2021-ին
- բաժնային սեփականությամբ (1/3) հողամաս Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որը ժառանգել է 2020-ին
- միանձնյա սեփականությամբ, հողին ամրակայված այլ շարժական գույք, որը գնել է 2000-ին:
Դրամական միջոցներ
Պատգամավորը հայտարարագրել է հետևյալ դրամական միջոցները.
Բանկային հաշիվներին առկա գումարը՝ տարեվերջին.
· 724 հզր դրամ
· 330 դոլար
Տարեվերջին ունեցած կանխիկ գումարը՝
· 3 մլն դրամ
Եկամուտներ
Խաչատրյանի տարեկան եկամուտները, ներառյալ՝ վարկերը, գերազանցել են 15 մլն դրամը: Վերջինս հայտարարագրել է հետևյալ եկամուտները.
- 3,5 մլն դրամ աշխատավարձ ԱԺ-ից
- 37 հզր դրամ՝ Ֆրանսիական համալսարանից
- 405 հզր դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից
- 78 հզր դրամ վարձատրություն՝ Վիվատ Քոնսալթինգ ՍՊԸ-ից
- 315 հզր դրամ՝ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամից
- 398 հզր դրամ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից
- 509 հզր դրամ փոխառություն (վարկ)՝ «Էյչ Էս Բի ՍԻ» բանկից
- 1,6 մլն դրամ դրամ փոխառություն (վարկ)՝ «Ամերիա» բանկից
- 8,5 մլն դրամ փոխառություն (վարկ)՝ «Արդշինբանկից»։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2021-դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է մոտ 10.6 մլն դրամ: Ընդդիմադիր պատգամավորը նաև «Ագրիմակ» ՍՊԸ-ի 100%-ի բաժնետեր է: Կազմակերպությունը ձեռք է բերվել 2019-ին, երբ Խաչատրյանն արդեն ընդդիմադիր շարքերում էր: Խաչատրյանը նաև փոխառություն է տվել «Միկշին» ՍՊԸ-ին: Տարեսկզբին պատգամավորի հանձնած փոխառության չափը եղել է մոտ 9,2 մլն դրամ, տարեվերջին՝ 8,5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պատգամավոր է ընտրվել 2021 թվականին։ Ավելի վաղ՝ 2016-17թթ. նա եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ 2017-2018 թվականներին զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, 2018թ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի: 1991 թվականից ՀՅԴ անդամ է: