Հասարակություն

Արդեմ Փաթափությանին հանձնվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի ուղեկցությամբ, այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ նախագահության ընդլայնված նիստին նրան հանձնվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:

«Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները»,- իր շնորհակալական խոսքում նշել է Արդեմ Փաթափությանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում գտնվել Ձեզ նման մարդկանց հետ։ Շնորհավորում եմ պարոն Փաթափությանին և մեզ բոլորիս»,- ասել է Անի Իսպիրյանը։