Հասարակություն

Երեխայի ծննդյան կապակցությամբ տրված գումարը չի արգելադրվի

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. կհստակեցվի, որ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Ընդ որում, առաջարկվում է հետադարձություն տալ առաջարկվող դրույթին՝ այն տարածելով խնդրո առարկա միջոցառման մեկնարկման ժամկետից։