Հասարակություն

ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «ֆեյսբուքի» էջից տեղականում ենք, որ ընկերությունը ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԱՆԻՖ-ը ուրախ է տեղեկացնել, որ ներկայացուցչություն է բացել Աբու Դաբիում, ստանալով Abu Dhabi Global Market-ի կոմերցիոն սերտիֆիկատ։ ԱՄԷ ընկերությունների հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իրականացվում է երկու խոշոր ներդրումային ծրագիր։ Այս քայլի շնորհիվ, վստահ ենք, բացվում են նոր մասշտաբային ծրագրերի նոր հնարավորություններ»: