Կոտայքի մարզում առողջապահական ոլորտում առաջին անգամ կիրականացվի աննախադեպ բժշկական ծառայությունների ներդրում և բժշկական նորագույն սարքավորումների համալրում։
Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հրազդանի բժշկական կենտրոնը` «Հայ-Ամերիկյան դիագնոստիկ կլինիկան», «ՄՌՏ Էքսպերտ Անդրկովկաս» կազմակերպությունների հետ համատեղ, մեկնարկել է ախտորոշիչ նոր կենտրոնի ստեղծում, որը ազգաբնակչությանը հասանելի կդարձնի մի շարք կարևոր բժշկական ծառայություններ՝ լինելով տարածաշրջանում միակը:
Բժշկական կենտրոնում կիրականացվի մոտ 1.500.000 ամերիկյան դոլարին համարժեք` վերջին սերնդի սարքավորումների համալրում`
1.Համակարգչային տոմոգրաֆ /KT/
2.Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ /MRT/
3.Մամոգրաֆիկ ապարատ /DIGITAL Mammography System/
4.Ոսկրային խտության չափման սարք /Bone densitometry system/
5.Թվային ռենտգեն սարքավորում
Աշխատանքների մեկնարկը տրված է։