Հասարակություն

Համագործակցության հուշագիր՝ ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հունիսի 17-ին, Սանկտ Պետերբուրգի XXV-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ: 

Կենտրոնի իրավասությունների շրջանակը ներառում է. խորհրդատվական նախագծերի ստեղծում օրենսդրության և ինստիտուտների զարգացման բնագավառում, Ռուսաստանի պետական կառավարման լավագույն փորձի առաջմղում, խորհրդատվություն (ներառյալ ֆինանսական) ներդրումային ծրագրերի կառուցվածքավորման ժամանակ, Հանրապետության ինստիտուցիոնալ զարգացում, աջակցություն Ռուսաստանի ներդրողներին։