Կառավարությունը 4 մլրդ 267 մլն դրամ հատկացրեց ՏԿԵ նապարարությանը մոտ 53 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար։
Անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես համոզվել եմ, որ մեր գյուղերը ցեխից ազատելու միակ ճանապարհը գյուղական փողոցների սալարկման ծրագիրն է: Արարատի մարզում, օրինակ, հարթ ռելիեֆով գյուղեր կան, եւ այդտեղ ասֆալտապատելը հնարավոր է, իսկ բարդ ռելիեֆով գյուղերում ասֆալտ անելը նշանակում է ասֆալտ անել մինչեւ հաջորդ ուժեղ անձրեւը: Կարծում եմ՝ կառավարության մասնակցության չափաբաժինը այսպիսի սուբվենցիոն ծրագրերում պետք է մեծացնել»:
Ըստ Փաշինյանի՝ սալարկման դեպքում նաեւ գյուղական կոլորիտը չի կորում: