Հասարակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Տյումենի մարզի նահանգապետը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մոորը ստորագրել են միջազգային տնտեսական, հումանիտար և զբոսաշրջային կապերի զարգացման վերաբերյալ համագործակցության հուշագիր:

Վահան Քերոբյանը նշել է, որ այս փաստաթղթի ստորագրումը կնպաստի ներդրումների փոխադարձ ներգրավմանը։ Հուշագիրը նոր քայլ կլինի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործում: