Հասարակություն

ՀՀ Ոստիկանություն բերման են ենթարկվել ռուս բլոգերի ընկերները

Համացանցում տարածվել է Տանյա Շուկինա անունով օգտատիրոջ թվիթերյան գրառումը, որում վերջինս հայտարարել է, թե ՀՀ Ոստիկանությունը ՌԴ իշխանությունների հրահանգով ձերբակալել է իր ընկերուհուն և ընկերոջը, և ինքը թաքնվում է քաղաքում. «Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ինձ բանտ կամ մահ կսպառնա՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման, հանրահավաքների և Ալեքսեյ Նավալնիի հետ համագործակցության համար»։

Radar Armenia-ն ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրելյանից տեղեկացավ, որ hարուցված քրեական գործի շրջանակներում, հրապարակման մեջ նշված անձիք բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ներկայացվել նախաքննական մարմին։