Հասարակություն

Հուլիսի 1-ից հիվանդանոցները վճարումներ կընդունեն միայն անկանխիկ

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ Երևանի հիվանդանոցներում հուլիսի 1-ից վճարումները կլինեն միայն անկանխիկ։  Նրա խոսքով, այս օրենքը մեկ տարի անց կկիրառվի նաև մարզերում գործող հիվանդանոցներում։

Խաչատրյանը վստահեցրեց՝ բոլոր բուժհաստատություններն ունեն այս հնարավորությունը, իսկ նրանք, ովքեր այս պահի դրությամբ դեռ POS տերմինալ կամ այլ կերպ վճարումներ ստանալու հնարավորություն չունեն, պատրաստվում են միանալ այդ հնարավորությանը. «POS-տերմինալներ բոլորն ունենալու են, ուղղակի, եթե հաճախորդն այդպես չցանկանա վճարել կամ այլ անկանխիկ վճարման եղանակով ցանկանա վճարել, ասենք, դրամապանակներով, դա էլ է նորմալ»։