Հասարակություն

Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունիսի 16-ին Հայաստանում գտնվող Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 

Հայոց ցեղասպանության թանգարանում Արդեմ Փաթափությանը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին և Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում՝ նշելով, որ Ցեղասպանության տարիներին նաև իր ընտանիքն է ենթարկվել բռնագաղթի։

Այցի ավարտին Արդեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: