Հասարակություն

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է անձի առևանգման 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 3, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված բույսերն ապօրինի աճեցնելու և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման և թաղման վայրերն անարգանքի ենթարկելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: