ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Տաթևիկ Ռևազյանին Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Տաթևիկ Ռևազյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Տաթևիկ Ռևազյանը հայտարարել էր, թե եկել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալու ժամանակը: