Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Կատարի «Համադ» հիվանդանոց

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց:

Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում: 

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ երկու երկների բժշկական կենտրոնները  կհամագործակցեն: Նաև պայմաններ կստեղծվեն գիտահետազոտական և կլինիկական փորձարկումների ծրագրերում հայ մասնագետների ներգրավման, բուժանձնակազմի փորձի և գիտելիքի փոխանակման համար: