Հասարակություն

Խնդիրներից մեկը բարդ ռելիեֆն է. նախարարը անդրադարձել է Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է նոր հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտի՝ գրեթե ամբողջությամբ քանդվելուն։

Պատասխանելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, Սանոսյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ էս երկրում ամենաքիչը Տարածքային կառավարման նախարարությունն ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։ Անընդհատ այսպիսի տպավորություն կա։ Դա ամենևին այդպես չէ։ Այս երկրում ճանապարհի երկու գլխավոր պատասխանատու կա. մեկը պատվիրատուն է՝ ի դեմս պետության, մեկը՝ շինարարները»։

Նրա խոսքով, Տաթև-Աղվանի ճանապարհի հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, որոնցից մեկը բարդ ռելիեֆն է. «Այդ հատվածներից մեկը նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, մյուս երկու կտորները կառուցվել են տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ։ Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել, վերջին տեսքը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել։ Լրատվամիջոցներում ինչ-որ միլիարդների մասին են խոսում։ Միլիարդներ տվողը մենք ենք, մենք չենք տվել, որովհետև աշխատանքը չի կատարվել»։

Նախարարը վստահեցրեց, թե հիմա թերությունները վերացնելով՝ առաջ են գնում։