Հասարակություն

Որքա՞ն են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները ՀՀ-ում

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, օրերս անդրադառնալով Հայաստանում արձանագրված գնաճին, նշել էր, թե 9%-ը չափազանց բարձր թիվ է մեր երկրի տնտեսության համար. «Մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան ՀՀ-ում, սակայն սպառողական գների ինդեքսի 9% աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»։

Radar Armenia-ն փորձել է պարզել, թե առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում ինչ գնաճ է արձանագրվել։

Եվ այսպես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը 2022-ի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 14.3%: 2021-ի տարեվերջի նկատմամբ գնաճը եղել է 10.3%:

Ստորև՝ առանձին արտադրանքների 1 կիլոգրամի (լիտրի) միջին գները՝ 2021-ի ապրիլին և 2022-ի ապրիլին.

Ցորեն

2021-ի ապրիլ - 160 դրամ

2022-ի ապրիլ - 196 դրամ

Կարտոֆիլ

2021-ի ապրիլ - 114 դրամ

2022-ի ապրիլ - 233 դրամ

Կաղամբ

2021-ի ապրիլ - 151 դրամ

2022-ի ապրիլ - 233 դրամ

Վարունգ

2021-ի ապրիլ - 414 դրամ

2022-ի ապրիլ - 593 դրամ

Լոլիկ

2021-ի ապրիլ - 792 դրամ

2022-ի ապրիլ - 1071 դրամ

Տավարի միս

2021-ի ապրիլ - 2408 դրամ

2022-ի ապրիլ - 2683 դրամ

Ոչխարի միս

2021-ի ապրիլ - 2777 դրամ

2022-ի ապրիլ - 3297 դրամ

Խոզի միս

2021-ի ապրիլ - 2347 դրամ

2022-ի ապրիլ - 2938 դրամ

Պանիր

2021-ի ապրիլ - 1571 դրամ

2022-ի ապրիլ - 1934 դրամ

Կարագ 

2021-ի ապրիլ -  4330 դրամ

2022-ի ապրիլ - 4400 դրամ

Շաքարավազ 

2021-ի ապրիլ - 450 դրամ

2022-ի ապրիլ - 480 դրամ

Ալյուր 

2021-ի ապրիլ - 300 դրամ

2022-ի ապրիլ  360 դրամ

Պարիլ Լոռի Իգիթ

2021-ի ապրիլ - 2250 դրամ

2022-ի ապրիլ - 2750 դրամ

Coca Cola

2021-ի ապրիլ -  430 դրամ

2022-ի ապրիլ - 470 դրամ

Թթվասեր Մարիաննա 180գր․

2021-ի ապրիլ - 260 դրամ

2022-ի ապրիլ - 310 դրամ

Հյութ Դոբրի

2021-ի ապրիլ - 580 դրամ

2022-ի ապրիլ - 650 դրամ

Մակարոն «Բարիլլա» 450գր

2021-ի ապրիլ - 670 դրամ

2022-ի ապրիլ - 800 դրամ

Մայոնեզ «Սլոբոդա» 400մլ

2021-ի ապրիլ - 650

2022-ի ապրիլ - 700 դրամ։

 

Միաժամանակ նկատենք՝ որոշ արտադրանքների դեպքում այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնանկում է նկատվել։

Օրինակ՝

Ձու (հատ)

2021-ի ապրիլ - 71 դրամ

2022-ի ապրիլ - 61 դրամ

Պղպեղ

2021-ի ապրիլ - 1300 դրամ

2022-ի ապրիլ - 1204 դրամ

Մարիամ Սարգսյան