Երևան

Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է համաձայնագիր

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետարանի և Կատարի Պետության Դոհայի քաղաքապետարանի միջև կնքվել է համաձայնագիր՝ Երևանը և Դոհան քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Նշվում է, որ շրջագայության ընթացքում քաղաքապետը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ։