Արյան դոնորների համաշխարհային օրն է:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ արյան դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։
Սա ևս մեկ հնարավորություն է`
շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար,
ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը,
բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը,
խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։