Հասարակություն

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը: Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի'ր խաղաղությամբ, դիմախաղի ՎԱՐՊԵՏ»: