Դատախազությունը մերժել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին նա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով երաշխավորություն։
Այսօր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դատախազությունը մերժել է իրենց երաշխավորությունը։ «Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։