ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն օրերս Tert.am-ի հետ զրույցում հայտարարել էր՝ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ վատն է, եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտվի, չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարը կկարողանա մտնել իր տուն»։
Radar Armenia-ն Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նկատի ունեցել՝ «ամբողջությամբ բացահայտվել» ասելով, փաստաթուղթն արդյո՞ք ունի հավելված, որը դեռ չի գաղտնազերծվել։ Սակայն ԶՈւ ԳՇ նախկին պետը չմանրամասնեց՝ չհաստատելով նոյեմբերի 9-ի փաստաթղթից զատ այլ փաստաթղթի կամ հավելվածի գոյությունը. «Փաստաթուղթը պետք է լավ կարդան և դրա հետևանքները հասկանան»։
Հարցին՝ խոսքը հրապարակվա՞ծ փաստաթղթին է վերաբերում, Հակոբյանը դրական պատասխան տվեց։ Թե ինչ է հասկացել ինքը, որ դեռևս հանրությանը հասկանալի չէ, Հակոբյանը չպարզաբանեց. «Եթե ասելու լինեի, կասեի»։