Հասարակություն

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ փաստաբանների բողոքը։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այս կապակցությամբ տեղեկացրել է. «Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։ Մնացած մեկնաբանությունները՝ որոշմանը ծանոթանալուց հետո»։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը կալանավորվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար։