Հասարակություն

Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: