Քաղաքական

Կատարը՝ առևտրատնտեսական նոր ուղղությո՞ւն

Հունիսի 13-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատար, որտեղ նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիրի և վարչապետի հետ, ստորագրվել են մի շարք պայմանագրեր։

Նշենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից վերջին անգամ Կատար այցելել էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանը. 2021-ի դեկտեմբերին նա այնտեղ էր աշխատանքային այցով։ 2019թ. տարեվերջին Սարգսյանը երկու այց էր ունեցել Կատար. նոյեմբերին՝ պաշտոնական, դեկտեմբերին՝ աշխատանքային։ Նա բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել Կատարի իշխանությունների ու գործարարների հետ։ Կատարի Պետության հետ ՀՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին, իսկ առաջին դեսպանը եղել է Գեղամ Ղարիբջանյանը, որ նշանակվել է 2013թ։

Ինչ վերաբերում է Կատարի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությանը, ապա 2020թ. Կատար է արտահանվել 5,87 մլն դոլարի ապրանք։ 

2020թ. Կատարից ներմուծվել է 350 հազար դոլարի ապրանք։

2021թ. Կատար է արտահանվել 1,8 մլն դոլարի, ներմուծվել՝ 381,9 հազար դոլարի ապրանք։