Այսօր լուսադեմին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքի էջից, բացի ջրցան մեքենաներից աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ:
Գործընթացը կկրի պարբերական բնույթ, խոստանում են քաղաքապետարանից: