Հասարակություն

Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա: 

Փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: