Հունիսի երկար հանգստյան օրերը ռուսները կանցկացնեն Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում։ Յուրաքանչյուր հինգերորդ ճանապարհորդն առաջիկա ոչ աշխատանքային օրերը կանցկացնի արտերկրում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Aviasales տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունը։
Տոմսերի ամրագրումների 19 տոկոսը արտասահմանյան ուղղություններով են։ Ընկերության տվյալներով, Հայաստանը երկրորդ ամենասիրված ուղղությունն է։ Առաջիկա շաբաթավերջին ճանապարհորդների 2,6 տոկոսը Հայաստանում կանցկացնի հանգիստը, ովքեր երկկողմանի ավիատոմսերի համար վճարել են միջինը 28,6 հազար ռուբլի։